ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իմ չափանիշը

Իմ չափանիշը
20.07.2026 | 00:05

Հուլիսի 20

Կատարեք Իմ հրամանները, իսկ արդյունքը Ինձ թողեք: Այս արեք այնքան համբերատար ու հնազանդ ձևով, ինչպես կուզենայիք, որ տղան ճշտորեն հետևի այն կանոններին, որոնք տրված են գումարման գործողությունը կատարելու համար` առանց առարկությունների ու հարցեր տալու:
Քանի որ, եթե գործողությունը կատարեք ըստ տված կանոնի, պատասխանը անսխալ կլինի: Իմացեք նաև, որ Իմ կողմից տված հրամանները, արդեն իսկ իրագործված են Իմ միջոցով հոգևոր աշխարհի մեջ` իրականացնելու համար ձեր նյութաշխարհի պայմաններում պահանջված արդյունքը:
ՈՒստի ճշտորեն հետևեք Իմ կանոններին:
Աստվածային Առաջնորդության կատարելությունը Իմ կանոններին հավատարիմ կերպով հետևելու մեջ է:
ՈՒրիշ կանոնների հետևելը կարող է աղետի հանգեցնել: Եթե անգամ այն տրված է իմաստուն մարդու կողմից:
Քո անձնական կյանքն ու նկարագիրը, ինչպես նաև քո փորձառությունն ու կարողությունները որոշ չափով պակաս կլինեն, սակայն երբ հետևես Ինձ ու կատարես Իմ թելադրանքները, գործադրած կլինես հրահանգներ և հանձնարարություններ, որոնք տրված են քո ճանաչումին և հիմնված` իրենց ստույգ արդյունքի վրա:
Ամեն մի անհատի սահմանված է այսպես քայլել ինձ հետ. այսինքն` գործել Աստվածային իրավասության ներքո` լցված ու զորացած Աստվածային ուժով.
Ես քեզ սովորեցրել եմ սիրել պարզությունը: Աշխարհը ինչ կուզի, թող մտածի. երկրավոր նպատակներն ու խարդավանքները քեզ համար չեն:
Իմ որդիներ. անչափ անհրաժեշտ է, որ դուք Ինձնից սովորեք Իմ մասին: Պարզությունը հանգիստ է բերում՝ աննման հանգիստ ու զորություն:
Այս բանն աշխարհին գուցե անմտություն թվա, բայց այն Ինձ համար Աստվածայինը ճաշակելու նախանշանն է: Երբեք մի առաջնորդվեք աշխարհի չափանիշներով: Դուք շարժվեք միայն Իմ չափանիշներով:
Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ